Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հենց նեղն են ընկնում` հիշում են Նժդեհին

Հենց նեղն են ընկնում` հիշում են Նժդեհին
06.02.2013 | 17:42

Այսօր ԱԺ-ում ընթացող կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանը կրում էր «օկուպացիոն» բնույթ: Քանի որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ առաջինը հարց տալու իրավունքից պետք է օգտվեն ընդդիմադիր պատգամավորները, ինչն էլ, ըստ էության, ժամանակի առումով հնարավորություն չի տալիս «դիմադիրներին»`կառավարությանն ուղղել իրենց հարցերը, վերջիններս սկսել են օգտվել գրավոր հարցերի պրակտիկայից, որն էլ հնչեցվում է հաջորդող ԱԺ նիստի հարց ու պատասխանի ընթացքում:
Այսօր հարցերի առյուծի բաժինը հենց այդ գրավոր հարցերն էին, որոնց պատասխանում էր օրվա «նյուսմեյքեր» դարձած արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հերթագրված ընդդիմադիրների համբերությունն այլեւս հատնում էր, երբ Հովիկ Աբրհամյանը հայտարարեց` հերթագրում. հերթագրվածները տասնահինգն էին. առաջինը վերջապես խոսափողին մոտեցավ «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը`ասելով, որ իշխանությունները խոստանում են անցկացնել ազատ-արդար ընտրություններ, սակայն արդեն իսկ անձնագրերի համատարած «հավաքագրման» գործընթացի ականատեսն ենք բոլորս:
Ի դեպ. Ռ. Հակոբյանը հիշեցրեց նախորդ օրվա իր մեջբերումը Նժդեհից, ազգի այդ տեսակին` տականքին վերաբերող, ինչից Հովիկ Աբրհամյանը նեղացել էր:
Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց` պարոն Հակոբյան, Նժդեհն իրավունք ունի գնահատական տալու, Դուք` ոչ: Ի պատասխան Ռ. Հակոբյանն ասաց, որ Նժդեհն էլ իր հերթին չի ասել, թե ով իրավունք ունի պաշտպանել իր հայտարարությունը:
Պատգամավորի հարցին պատասխանեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Այս բարձր ամբիոնից ամենայն պատասխանատվությամբ և պատեհ առիթով հայտարարում եմ, որ գործադիր իշխանության բոլոր օղակներին հստակ հանձնարարականներ են տրված. այն դեպքերը, որոնք Դուք թվարկեցիք, պետք է իսպառ բացառվեն: Նման դեպքերում, երբ անձնագրեր կհավաքվեն, այդ մարդիկ խստագույնս պատժվելու են»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ